Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ոստիկանը հայտնել է, որ վարորդը խախտել է հասարակական կարգը, վերջինս էլ պնդում է՝ ոստիկանները բռնություն են կիրառել իր նկատմամբ

Ոստիկանը հայտնել է, որ վարորդը խախտել է հասարակական կարգը, վերջինս էլ պնդում է՝ ոստիկանները բռնություն են կիրառել իր նկատմամբ

20:08 | 02.11.2015 | Մամուլ

ՀՀ ճանապարհային ոստիկանության աշխատակից Գևորգ Չ.-ն հայտնել է, որ 2015 թվականի սեպտեմբերի 18-ին՝ ժամը 23:55-ի սահմաններում, ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար ճանապարհային ոստիկանության 1-ին գումարտակ (տուգանային հրապարակ) է բերվել «ԲՄՎ 735» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդ Արման Թ.-ն հրաժարվել է սթափության աստիճանը որոշելու բուժ զննությունից: Վերջինս պատռել է բժշկի կողմից կազմված արձանագրությունը, տևական ժամանակ թե՛ ոստիկանության մասնաշենքում, թե՛ դրա դիմաց հայհոյանքներ է հնչեցրել ինչպես ոստիկանության աշխատակիցների, այնպես էլ՝ բժշկի հասցեին՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը:

Նույն դեպքի վերաբերյալ Արման Թ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ճանապարհային ոստիկանության աշխատակից Գևորգ Չ.-ն և մի քանի այլ ոստիկաններ իր կողմից բժշկի կազմած արձանագրությունը պատռելու համար բռնություն են կիրառել իր նկատմամբ՝ ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси