
Դոլարն ու եվրոն շարունակում են ամրապնդվել
17:50 | 02.11.2015 | Մամուլ
ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ դեկտեմբերի 2-ին, կազմել է 473.40 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.62 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 520.83 դրամ (աճել է 0.58 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 732.59 դրամ (աճել է 7.58 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.37 դրամ (մնացել է անփոփոխ):
Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 237.89 դրամ, ոսկին՝ 17,386.75 դրամ, պլատինը՝ 15,037.52 դրամ:
«Նասդաք ՕԷմԷքս Արմենիա» ԲԲԸ-ում նոյեմբերի 2-ին ԱՄՆ դոլարով առքուվաճառք չի կատարվել: