Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Դավութօղլուն կոչ է արել ընդդիմադիր կուսակցություններին միասին աշխատել երկրի նոր Սահմանադրության վրա

Դավութօղլուն կոչ է արել ընդդիմադիր կուսակցություններին միասին աշխատել երկրի նոր Սահմանադրության վրա

16:05 | 02.11.2015 | Մամուլ

Դավութօղլուի գլխավորած «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) կողմից ձևավորած կառավարությունը հավատարիմ կմնա նախորդ տարիներին իր առաջ դրված նպատակներին: Այս մասին, ինչպես հայտնում է TASS-ը, հայտարարել է Թուրքիայի վարչապետ ու ԱԶԿ-ի ղեկավար Ահմեդ Դավութօղլուն, ով հանդես է եկել ընտրողների առաջ կուսակցության գրասենյակում:

«Ընտրությունների այսօրվա արդյունքները խաղաղության, կայունության, ժողովրդավարության հաղթանակն են: Հարցը, որը կախված էր Թուրքիայի ապագայի վրա, վերջապես, լուծվել է: Սա երկրի բոլոր քաղաքացիների հաղթանակն է: Մենք Թուրքիան առանց կառավարության չենք թողնի: Մենք, ժամանակ չկորցնելով, ձեռնամուխ կլինենք աշխատանքի ու կաշխատենք բոլորի համար՝ տարբերություն չդնելով: Ես կոչ եմ անում խորհրդարան անցած կուսակցություններին աշխատել նոր ու ազգային Սահմանադրության վրա»,- հայտարարել է Դավութօղլուն:

Նա նշել է, որ ԱԶԿ-ն ու դրա կառավարությունը մտադիր են իրականացնել բոլոր նպատակները, որ մի քանի տարի առաջ ընդունվել են հանրապետության 100-ամյակի կապակցության կողմից ընդունված «2023-ի ծրագրում«:

Դավութօղլուն նաև հասկացրել է, որ շարունակելու է ակտիվորեն աշխատել քրդական հարցի լուծման ու ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ:

Քվեաթերթիկների 99 տոկոսի հաշվարկի արդյունքում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ստացել է ձայների 49,4%-ն ու 316 տեղ խորհրդարանում, ինչը կուսակցությանը հնարավորություն է տալիս ձևավորել միակուսակցական կառավարություն։

Թուրքիայի խորհրդարանում են հայտնվել «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը (ձայների 25,4%-ով), «Ազգայնական շարժում» կուսակցությունը (11,9%) ու քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (10,7%):

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси