Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ադրբեջանում շարունակվում է Ազգային անվտանգության նախարարության շուրջ սկանդալը

Ադրբեջանում շարունակվում է Ազգային անվտանգության նախարարության շուրջ սկանդալը

15:13 | 02.11.2015 | Մամուլ

Ադրբեջանում շարունակվում է Ազգային անվտանգության նախարարության գործունեության եւ հեռախոսազրույցների գաղտնալսման շուրջ ծավալվող սկանդալը։

Ինչպես փոխանցում է Trend-ը, Ադրբեջանի գլխավոր դատախազին կից կաշառակերության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ձերբակալել են կապի եւ բարձր տեխնոլոգիաների նախարարութան օպտիկական սարքավորումների վարչության պետ Նամազալի Մամեդովին։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Նշենք, որ վերջերս Կապի նախարարության մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ ձերբակալվել էին, նրանց դեմ քրեական գործեր են հարուցվել։ Կալանքներն ու ազատումները իրականացվում են Ազգային անվտանգության նախարարության սկանդալային գործի շրջանակներում։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси