Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Վրաստանի վարչապետը Սաակաշվիլիի գործողությունների հետ կապված դիմել է Պորոշենկոյին

Վրաստանի վարչապետը Սաակաշվիլիի գործողությունների հետ կապված դիմել է Պորոշենկոյին

14:43 | 02.11.2015 | Մամուլ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նամակ է հղել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին՝ կապված Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի հեռախոսազրույցների՝ հանրության սեփականությունը դարձած աուդիոձայնագրությունների հետ, որտեղ խոսք է գնում երկրում հեղափոխության հնարավոր կազմակերպման մասին։

Անցած շաբաթ ուկրաինական պորտալը հրապարակել էր Վրաստանի նախկին  նախագահի զրույցների ձայնագրությունը   «Ռուսթավի 2» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկոյ Գվարամիայի եւ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Գիգա Բոկերիայի հետ, որոնցում խոսվում է հեռուստաալիքի հետ կապված իրավիճակին ուժային եղանակով միջամտելու մասին, որից հետո իբր հեղաշրջում կսկսվի։ 

«Վրաստանի վարչապետը մտահոգություն է հայտնել, որ Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի նախկին ղեկավարի եւ «Ռուսթավի 2» հեռուստաալիքի գլխավոր տնօրենի հետ Միխայիլ Սաակաշվիլիի հեռախոսազրույցը Վրաստանի ներկայիս իշխանությունների դեմ հայտարարություններ է պարունակում, ինչպես նաեւ հակապետական, բռնի գործողությունների կոնկրետ կոչեր»,- ասվում է վարչապետի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, տեղեկացնում է  Sputnik -Գրուզիան http://sputnik-georgia.ru/

Ղարիբաշվիլին ընդգծել է, որ նման գործողությունները չեն համապատասխանում Վրաստանի եւ Ուկրաինայի բարեկամական հարաբերություններին եւ Ուկրաինայի նախագահին է դիմել  այդ հարցով հետաքրքրվելու խնդրանքով։

Ավելի վաղ Վրաստանի Արտգործնախարարությունը Վրաստանում  Ուկրաինայի  ժամանակավոր հավատարմատարի օգնությամբ Ուկրաինական կողմին բողոքի նոտա էր փոխանցել  Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի  արտահայտությունների կապակցությամբ, որոնք երկրի անվտանգության եւ կայունության համար վտանգավոր կոչեր են պարունակում։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси