
Օդի ջերմաստիճանը վաղը կնվազի, այնուհետև աստիճանաբար կբարձրանա
13:46 | 02.11.2015 | Մամուլ
Հանրապետության տարածքում նոյեմբերի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան` 2-5 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 3-ի գիշերը կնվազի 3-4, ցերեկը կբարձրանա 1-2 աստիճանով, 4-6-ին աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևանում նոյեմբերի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: