
Նոր արագաչափ` Սեւան-Մարտունի-Գետափ միջպետական ավտոճանապարհին
11:41 | 02.11.2015 | Մամուլ
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհներին երթեւեկության նկատմամբ վերահսկողության եւ իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես, 2015 թվականի նոյեմբերի 2-ից գործարկվելու է Սեւան-Մարտունի-Գետափ միջպետական ավտոճանապարհի 25.5 կմ-ին տեղադրված արագաչափ սարքը՝ երկու ուղղություններով, որտեղ երթեւեկության թույլատրելի արագությունը 90 կմ/ժ է, Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները: