Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Տեղի է ունեցել հանրաքվեի նախապատրաստման և անցկացման օպերատիվ շտաբի հերթական նիստը

Տեղի է ունեցել հանրաքվեի նախապատրաստման և անցկացման օպերատիվ շտաբի հերթական նիստը

18:26 | 30.10.2015 | Մամուլ

Հոկտեմբերի 30-ին տեղի է ունեցել ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման օպերատիվ շտաբի հերթական նիստը, որը վարում էր շտաբի պետ, ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, տեղեկացնում է ոստիկանության կայքը:
 

Քննարկվել են Սահմանադրության հանրաքվեի նախապատրաստման փուլի մի շարք հարցեր:


Հունան Պողոսյանը, մասնավորապես, խնդիր է դրել հետևողական լինել հանրաքվեի օրը ծառայություն կատարելու պատրաստվող ոստիկանների կողմից «Ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների ուղեցույցի» դրույթների լիարժեք իմացության հարցում, ստորաբաժանումներում պարապմունքներ, ապա և ստուգումներ անցկացնել ծառայողների տեսական և գործնական պատրաստականությունն անհրաժեշտ մակարդակի հասցնելու համար:


Ընդգծվել է, որ հանրաքվեի նախապատրաստման փուլում պետք է իրականացնել զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկում, հետևել կազմակերպությունների և քաղաքացիների հայտարարություններին, բողոքներին ու դիտողություններին, համապատասխան ծառայություններում դրանք դարձնել պարտադիր քննարկման առարկա և հանդես գալ պարզաբանումներով:

Հունան Պողոսյանը հանձնարարել է առավելագույն ուշադրություն դարձնել հրապարակված նախնական ընտրական ցուցակների ճշգրտմանը, ընթացք տալ անճշտությունների վերաբերյալ բոլոր ահազանգերին, շարունակել ցուցակների ճշտման ուղղությամբ աշխատանքները՝ արդյունքում լիարժեք ընտրացուցակներ ունենալու համար:
Ծառայությունների ղեկավարները օպերատիվ շտաբին ներկայացրին հանրաքվեի նախապատրաստական աշխատանքների արդյունքները:

Նիստում քննարկվել են օրակարգային այլ հարցեր ևս, որոնց վերաբերյալ կայացվեցին որոշումներ և հաստատվեց դրանց իրականացման ժամանակացույց:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси