Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ԵՄ-ն պաշտոնապես դադարեցրել է Լուկաշենկոյի դեմ պատժամիջոցները

ԵՄ-ն պաշտոնապես դադարեցրել է Լուկաշենկոյի դեմ պատժամիջոցները

13:37 | 30.10.2015 | Մամուլ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և երկրի ևս 170 քաղաքացիների դեմ սահմանված պատժամիջոցները, գրում է gazeta.ru-ն։

 Ինչպես նշվում է ԵՄ պաշտոնական ամսագրում, պատժամիջոցները դադարեցվել են մինչև 2016 թվականի փետրվարի վերջը։

 Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ԵՄ երկրների կառավարությունները 4 ամսով դադարեցրել են Բելառուսի 170 քաղաքացիների դեմ պատժամիջոցների գործողությունը։

 Պատժամիջոցները չեղարկելու որոշումը «կայացվել է օգոստոսի 22-ին բոլոր բելառուս քաղբանտարկյալերի ազատ արձակմանն ի պատասխան և ԵՄ-Բելառուս հարաբերությունների բարելավման կոնտեքստում», հայտնել են ԵՄ խորհրդի մամուլի ծառայությունից։

 Փաստաթղթում նշվում է, որ «բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակումը Եվրամիության համար երկար սպասված քայլ էր»։ Բելառուսների և բելառուսական կազմակերպությունների դեմ սահմանափակող միջոցները պետք է սպառվեին հոկտեմբերի 31-ին: ԵՄ խորհուրդը երկարացրել է այդ միջոցները մինչև 2016 թվականի փետրվարի 29-ը և միևնույն ժամանակ՝ դադարեցրել դրանց գործողությունը 170 մարդու և երեք իրավաբանական անձանց նկատմամբ: Չորս ֆիզիկական անձ, որոնք կապված են Բելառուսում չհետաքննված անհետացման դեպքերի հետ, մնում են պատժամիջոցների օբյեկտ: 

 Նախօրեին ԱՄՆ-ն նույնպես չեղարկել է պատժամիջոցների մի մասը մի շարք բելառուսական ձեռնարկությունների համար։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси