Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ՌԴ-ն պետք է հարգի Թուրքիայի հետ գործընկերությունը. Դավութօղլու

ՌԴ-ն պետք է հարգի Թուրքիայի հետ գործընկերությունը. Դավութօղլու

18:00 | 15.10.2015 | Մամուլ

Ռուսաստանը Թուրքիայի գործընկերն է, սակայն Մոսկվան պետք է հարգի այդ գործընկերությունը, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն։

 Ինչպես տեղեկացնում է TRT Haber-ը, Թուրքիայի վարչապետի խոսքով՝ երկրի օդային տարածքի խախտումները Ռուսաստանի օդուժի կողմից ցույց են տվել, որ Մոսկվան չի գնահատում այդ գործընկերությունը։

 Նա հույս է հայտնել, որ նման միջադեպերն այլևս չեն կրկնվի։

 Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ-ն տեղեկություն էր տարածել՝ հայտնելով, որ ռուսական երկու ինքնաթիռներ, որոնք ռազմական գործողություն էին իրականացնում Սիրիայում, տարբեր ժամանակահատվածներում խախտել են Թուրքիայի օդային տարածքը։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси